«Փաստ» օրաթերթը գրում է.
«Քաղաքաշինության կոմիտեն հանրային քննարկման է ներկայացրել «Բազմաբնակարան շենքերի կառավարման գործառույթներ իրականացնող անձանց մասնագիտական որակավորմանը ներկայացվող պահանջները, այդ պահանջների հիման վրա անձանց վերապատրաստման և բազմաբնակարան շենքերի կառավարմանը նրանց ներգրավման կարգը սահմանելու մասին» նախագիծը: Նախագծի հիմնավորման մեջ ասվում է, որ Հայաստանում 19 հազար բազմաբնակարան շենքերից կառավարման մարմիններ են ձևավորված միայն 42 տոկոսում (8000 շենք):
Իսկ անարդյունավետ և ոչ պատշաճ իրականացումն էլ իր հերթին արագացնում է բազմաբնակարան շենքերի մաշվածության գործընթացը և հանգեցնում վնասվածության մնացորդային կուտակումների՝ վատթարացնելով շենքի տեխնիկական վիճակը, վտանգելով ոչ միայն շենքի ֆիզիկական գոյատևումը, այլ նաև մարդկանց կյանքը, առողջությունը, գույքը, անվտանգությունը: Այդ պատճառով անհրաժեշտություն է առաջանում հիմնովին բարեփոխել բազմաբնակարան շենքերի կառավարման համակարգը՝ վերանայելով շենքի կառավարման բնագավառում առկա կանոնակարգումները, կարգավորել բնագավառում առկա խնդիրները և իրավահարաբերությունները` տարանջատելով շենքի կառավարման և պահպանման գործառույթները և ամրագրելով բնագավառում գործող բոլոր սուբյեկտների իրավասություններն ու պարտականությունները, պարզեցնել կառավարման մեխանիզմը, ներդնել բազմաբնակարան շենքերի մասնագիտացված կառավարման համակարգ և այլն:
Հաշվի առնելով սա, ինչպես նաև հանրապետության բնակֆոնդի կառավարման համակարգի բարելավման մասով ազգային և միջազգային գործընկերների հետ քննարկումները՝ նախագծով նախատեսվում է բազմաբնակարան շենքի կառավարումը դիտարկել որպես մասնագիտացված գործունեության տեսակ և այս նախագծով սահմանել բազմաբնակարան շենքերի կառավարման գործառույթներ իրականացնող անձանց մասնագիտական որակավորմանը ներկայացվող պահանջները, այդ պահանջների հիման վրա անձանց վերապատրաստման և բազմաբնակարան շենքերի կառավարմանը նրանց ներգրավելու կարգը»:
Հոդվածն ամբողջությամբ`թերթի այսօրվա համարում: