Կարևոր իրադարձություններ

Խորվաթիայի ԱԳ նախարարը պաշտոնական այցով կժամանի ՀՀ

06 Փետրվար, 2023 23:41
Խորվաթիայի ԱԳ նախարարը պաշտոնական այցով կժամանի ՀՀ

Փետրվարի 7-8-ին պաշտոնական այցով Հայաստանում է գտնվելու Խորվաթիայի ԱԳ նախարար Գորդան Գրլիչ Ռադմանը: Փետրվարի 8-ին ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի և Խորվաթիայի ԱԳ նախարարների հանդիպումը, որին կհետևի արտգործնախարարների մամուլի ասուլիսը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ի մամուլի ծառայությունից։

Այցի շրջանակներում Խորվաթիայի ԱԳ նախարարը հանդիպումներ կունենա նաև ՀՀ նախագահի, ՀՀ վարչապետի, ԱԺ նախագահի, Ամենայն Հայոց Կաթողիկոսի և այլ պաշտոնատար անձանց հետ:

 

Լրահոս

Դիտել ավելին