Կարևոր իրադարձություններ

Ա. Միրզոյանն ու Մյունխենի անվտանգության համաժողովի նախագահը անդրադարձել են տարածաշրջանային անվտանգության հարցերի (տեսանյութ)

06 Փետրվար, 2023 21:56
Ա. Միրզոյանն ու Մյունխենի անվտանգության համաժողովի նախագահը անդրադարձել են տարածաշրջանային անվտանգության հարցերի (տեսանյութ)

Փետրվարի 6-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Մյունխենի անվտանգության համաժողովի նախագահ Քրիստոֆ Հոյսգենի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ի մամուլի ծառայությունից։

Կողմերն անդրադարձել են տարածաշրջանային և միջազգային անվտանգության մի շարք հարցերի:

Արարատ Միրզոյանը զրուցակցին է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով ստեղծված ճգնաժամի մանրամասները և այս համատեքստում ընդգծել դրա հանգուցալուծման ուղղությամբ միջազգային հանրության հստակ քայլերի հրամայականը։ ԱԳ նախարարը շեշտել է, որ Ադրբեջանը նպատակ է հետապնդում էթնիկ զտման ենթարկել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությանը, որը կանխելու համար անհրաժեշտ է ավելացնել ճնշումն Ադրբեջանի նկատմամբ։

Զրուցակիցները քննարկել են նաև Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում համագործակցությանն առնչվող հարցեր:

 

Լրահոս

Դիտել ավելին