Կարևոր իրադարձություններ

Փրկարարներն առատ ձյան պայմաններում բժիշկներին հասցրել են հիվանդ երեխայի տուն

06 Փետրվար, 2023 21:40
Փրկարարներն առատ ձյան պայմաններում բժիշկներին հասցրել են հիվանդ երեխայի տուն

Փետրվարի 6-ին, ժամը 16:04-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիփան գյուղում երեխան (8 ամսական) ունի բարձր ջերմություն, շտապօգնության ավտոմեքենան առատ ձյան պատճառով չի կարողանում մոտենալ հիվանդին․ բժիշկներին երեխային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ-ի փրկարար ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները բժիշկներին փրկարարական ավտոմեքենայով տեղափոխել են հիվանդի տուն։ Այնուհետև հիվանդին հոսպիտալացնելու անհրաժեշտությունից ելնելով՝ փրկարարները երեխային և բժիշկներին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային. երեխան հոսպիտալացվել է Ծաղկահովիտի ԲԿ։

 

Լրահոս

Դիտել ավելին