Կարևոր իրադարձություններ

ԱԻ նախարարին զեկուցվել է ՆԳ նախարարության կազմավորմանն ուղղված աշխատանքների ընթացքը

06 Փետրվար, 2023 17:26
ԱԻ նախարարին զեկուցվել է ՆԳ նախարարության կազմավորմանն ուղղված աշխատանքների ընթացքը

Այսօր՝ փետրվարի 6-ին, Արտակարգ իրավիճակների նախարարությունում գերատեսչության ղեկավար Արմեն Փամբուխչյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն:Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։

Մասնակցել են նախարարի տեղակալներն ու բոլոր ստորաբաժանումների ղեկավարները:

Արմեն Փամբուխչյանին զեկուցվել է Ներքին գործերի նախարարության կազմավորմանն ուղղված աշխատանքների ընթացքը: Նախարարի տեղակալ Արա Նազարյանը, գլխավոր քարտուղար Լիլիթ Միրզախանյանը և ԱՌԿ քաղաքականության մշակման վարչության պետ Արմեն Կարապետյանը տեղեկացրել են, որ նոր ձևավորվող կառույցի գործընկերների հետ մշտապես կապի մեջ են՝ համատեղ մշակում են ՆԳՆ ռազմավարությունը և կանոնադրության նախագիծը:

Խորհրդակցության ավարտին մի շարք աշխատակիցներ ԱԻ նախարարի հրամանով խրախուսվել են:

Նրանք պարգևատրվել են «Կանխարգելում, Օգնություն, Փրկություն», «Համագործակցություն հանուն փրկության», «Անվեհեր փրկարար», «ԱԻՆ պատվավոր աշխատակից» մեդալներով, ձեռքի ժամացույցներով, նաև տարբեր անվանակարգերում լավագույնի վկայագրերով:

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին