Կարևոր իրադարձություններ

Թուրքիայում և Սիրիայում զոհերի թիվը ժամ առ ժամ ավելանում է

06 Փետրվար, 2023 16:48
 Թուրքիայում և Սիրիայում զոհերի թիվը ժամ առ ժամ ավելանում է

Թուրքիայում՝ Սիրիայի հետ սահմանից ոչ հեռու, տեղի է ունեցել 7,4 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ:

Գրանցվել է ավելի քան 20 հետցնցում, ամենահզորը՝ 6.6 մագնիտուդով:

Երկրաշարժի հետևանքով երկրում զոհվել է առնվազն 284 մարդ, վիրավորվել՝ 2323-ը։

Երկրի տարբեր շրջաններում փլուզվել է ընդհանուր առմամբ 1710 շինություն:

Երկրաշարժը վնասներ է պատճառել նաև Սիրիայում, նախնական տվյալով զոհվել է ավելի քան 237 մարդ և վիրավորվել 640-ը:

Սիրիայում գործող «Գանձասար» թերթի խմբագրությունից հայտնել են, որ զոհերի թվում կան նաև հայեր։

Զոհերի և վիրավորների թիվը ժամ առ ժամ ավելանում է։

Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին