Nissan-ը հրապարակել է կոնցեպտ-քարի էսքիզներ, որտեղ ղեկավարման վահանակը, նստարանը և գլխատեղը էկրաններ են, հայտնում է Lenta.ru-ն:
Մեքենան Տոկիոյի ավտոսրահում պաշտոնապես կներկայացվի հոկտեմբերի 30-ին: Ստեղծողները պարզաբանել են, որ ցանկացել են ցույց տալ, թե ինչպիսի տեսք կունենան սմարթֆոնների դարաշրջանի ավտոմեքենաները:
Ղեկավարման վահանակում ավանդական փոխարկիչների և կոճակների բացակայությունը նրանք բացատրել են հնարավորությունների ընդլայնման ցանկությամբ` արտաքին տեսքի կարգաբերման միջոցով: Այդ պատճառով, օրինակ, օդափոխության համակարգի ղեկավարումն առաջարկում են ձայնի օգնությամբ:
Կոնցեպտ-քարը լրացուցիչ սարքավորել են արտաքին LED-էկրաններով, որի վրա կարելի է նախշեր գծել:
Մեքնենան անվանել են Teatro for Dayz, որը Nissan-ը սերիական արտադրությամբ դեռևս չի պլանավորում թողարկել: