Կարևոր իրադարձություններ

Արդարադատության փոխնախարարն ու Գլխավոր հարկադիր կատարողը ՀԿԱԾ-ի ղեկավար կազմին են ներկայացրել տեղակալներին

06 Փետրվար, 2023 16:07
Արդարադատության փոխնախարարն ու Գլխավոր հարկադիր կատարողը ՀԿԱԾ-ի ղեկավար կազմին են ներկայացրել տեղակալներին

Արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանն ու Գլխավոր հարկադիր կատարող Արսեն Մնացականյանը ներկայացրել են Ծառայության ղեկավարի նորանշանակ տեղակալներ Վահե Մովսիսյանին և Հրանտ Աբազյանին։ Այս մասին հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից։

 

Շնորհավորելով նորանշանակ տեղակալներին՝ նախարարի տեղակալը նշել է, որ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում նրանց երկարամյա փորձն ու ներուժը կնպաստեն Ծառայության հետագա զարգացմանն ու արդյունավետության ապահովմանը։

Լևոն Բալյանը նշել է, որ նրանցից սպասելիքները մեծ են Ծառայության բարեփոխումների իրականացման ճանապարհին։

Գլխավոր հարկադիր կատարողը ևս շնորհավորել է նորանշանակ տեղակալներին՝ կարևորել նրանց փորձը հարկադիր կատարման ոլորտում, անցած ճանապարհն ու դրսևորած վարքագիծը և հույս հայտնել, որ վերջիններիս ամրակցված բաժինների համակարգումը կիրականացնեն ըստ պատշաճի՝ ապահովելով բաժինների արդյունավետ ու համակարգված աշխատանքը։

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին