Կարևոր իրադարձություններ

Հայաստանի լեռնային շրջաններում սպասվում է բուք

06 Փետրվար, 2023 15:56
Հայաստանի լեռնային շրջաններում սպասվում է բուք

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ փետրվարի 7-ին հանրապետության շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն, Շիրակում, Լոռիում, Արագածոտնում, Կոտայքում, Վայոց ձորի լեռնային շրջաններում՝ ինտենսիվ:

Լեռնային շրջաններում սպասվում են բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, ճանապարհներին՝ մերկասառույց:

Փետրվարի 8-ի ցերեկը, 9-ին, 10-ի գիշերն առանձին շրջաններում, 7-ին, 8-ի գիշերը շրջանների մեծ մասում սպասվում են ձյուն և մառախուղ, լեռնային շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Փետրվարի 7-ին հանրապետության հովտային գոտում տեղումները սպասվում են ձնախառն անձրևի տեսքով։

Փետրվարի 10-ի ցերեկը, 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավարևելյան` 4-6 մ/վ,  առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում` 17-20 մ/վ:

Երևանում փետրվարի 7-ին սպասվում է թաց ձյուն և ձնախառն անձրև։ Փետրվարի 8-ին, 9-ի գիշերը սպասվում են ձյուն և մառախուղ: Փետրվարի 9-ի ցերեկը, 10-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ 

 

Լրահոս

Դիտել ավելին