Կարևոր իրադարձություններ

Պուտինը ցավակցել է Էրդողանին և Ասադին

06 Փետրվար, 2023 15:45
Պուտինը ցավակցել է Էրդողանին և Ասադին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ցավակցություն է հայտնել Թուրքիայի և Սիրիայի առաջնորդներ Ռեջեփ Թայիփ Էրդողանին և Բաշար ալ-Ասադին՝ ավերիչ երկրաշարժի կապակցությամբ, որը մի քանի հարյուր մարդու կյանք է խլել։

Ինչպես գրում է ՏԱՍՍ-ը, Ռուսաստանի ղեկավարը վստահեցրել է, որ Մոսկվան պատրաստ է Անկարային և Դամասկոսին տրամադրել անհրաժեշտ բոլոր օգնությունները։

Փետրվարի 6-ի առավոտյան Թուրքիայի Քահրամանմարաշ նահանգում, տեղական ժամանակով ժամը 04:17-ին, 7.4 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այն զգացվել է նաև Սիրիայում։

Կան բազմաթիվ զոհեր, վիրավորներ և ավերածություններ։

 

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին