Կարևոր իրադարձություններ

Ալեն Սիմոնյանը ցավակցել է Թուրքիայի և Սիրիայի ժողովրդին

06 Փետրվար, 2023 15:22
Ալեն Սիմոնյանը ցավակցել է Թուրքիայի և Սիրիայի ժողովրդին

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը թվիթերյան գրառմամբ ցավակցություն է հայտնել Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի կապակցությամբ:

«Ցավոք, տեղեկացանք ավերիչ երկրաշարժի և զոհերի մասին։

Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում Սիրիայի բարեկամ ժողովրդին»:

Թուրքիային ուղղված ուղերձում էլ Սիմոնյանը նշել է.

«Վշտացած եմ Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի սարսափելի լուրից։ Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում զոհվածների ընտանիքներին և ընկերներին:

Վիրավորներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում»։

 

 

Լրահոս

Դիտել ավելին