Կարևոր իրադարձություններ

Թուրքիայում քիչ առաջ տեղի ունեցած երկրաշարժը զգացվել է նաև Երևանում ու Գյումրիում

06 Փետրվար, 2023 15:09
Թուրքիայում քիչ առաջ տեղի ունեցած երկրաշարժը զգացվել է նաև Երևանում ու Գյումրիում

Երկրաշարժ Թուրքիայի Քահրամանմարաշ քաղաքից 60 կմ հյուսիս-արևելք

Փետրվարի 6-ին, տեղական ժամանակով ժամը՝ 14:24-ին (Գրինվիչի ժամանակով ժամը՝ 10:24-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 38.05⁰ և արևելյան երկայնության 37.25⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Թուրքիա՝ Քահրամանմարաշ քաղաքից 60 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 7․7 մագնիտուդով երկրաշարժ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 10-11 բալ:

Երկրաշարժը զգացվել է Երևան քաղաքում 3 բալ, Շիրակի մարզի Գյումրի քաղաքում` 3-4 բալ ուժգնությամբ։

 

Լրահոս

Դիտել ավելին