Կարևոր իրադարձություններ

Լանջաղբյուրում 150 հակ անասնակեր է այրվել

06 Փետրվար, 2023 14:06
 Լանջաղբյուրում 150 հակ անասնակեր է այրվել

Փետրվարի 6-ին, ժամը 10:03-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լանջաղբյուր գյուղում՝ ավտոտնակներից մեկում, այրվում է պահեստավորած անասնակեր:Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Լանջաղբյուր գյուղի Խ․Աբովյան փողոցի տներից մեկի բակում գտնվող անասնագոմում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:51-ին, մարվել՝ 11:39-ին:

Այրվել է մոտ 150 հակ կուտակած անասնակեր։ 

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին