Կարևոր իրադարձություններ

Հայկական որ ֆիլմերը կցուցադրվեն Նանտի միջազգային կինոփառատոնի շրջանակում

06 Փետրվար, 2023 13:33
Հայկական որ ֆիլմերը կցուցադրվեն Նանտի միջազգային կինոփառատոնի շրջանակում

Փետրվարի 7-ից 12-ը Ֆրանսիայում կայանալիք Նանտի միջազգային կինոփառատոնի (Univerciné Nantes) շրջանակում կցուցադրվեն պետական ֆինանսական աջակցություն ստացած՝ ռեժիսոր Հայկ Օրդյանի «Զուլալի» ֆիլմը, ռեժիսոր Իննա Սահակյանի «Ավրորայի լուսաբացը» ֆիլմը և ռեժիսոր Թամարա Ստեփանյանի «Կանանց գյուղը» ֆիլմը (Փաստավավերագրական ֆիլմերի «Հայկ» կինոստուդիա)։

Ինչպես տեղեկանում ենք Հայաստանի ազգային կինոկենտրոնից, «Զուլալի» ֆիլմի առաջին ցուցադրությունը տեղի կունենա փառատոնի բացմանը` փետրվարի 7-ին, իսկ երկրորդը` մրցութային կարգով, փետրվարի 8-ին: Ի դեպ, փառատոնի գլխավոր պաստառին պատկերված է հենց «Զուլալին»:

Հայկական ֆիլմերի ցուցադրությունները կազմակերպվել է Նանտի ֆրանս-հայկական համայնքը։

 

Լրահոս

Դիտել ավելին