Կարևոր իրադարձություններ

Հայաստանը կարևորում է Նոր Զելանդիայի հետ հարաբերությունների խորացումը. Խաչատուրյան

06 Փետրվար, 2023 12:16
Հայաստանը կարևորում է Նոր Զելանդիայի հետ հարաբերությունների խորացումը. Խաչատուրյան

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ազգային տոնի՝ Վայթանգիի օրվա կապակցությամբ շնորհավորել է Նոր Զելանդիայի գեներալ-նահանգապետ Սինդի Կիրոյին:

Ուղերձում մասնավորապես ասվում է.

«Հայաստանը կարևորում է Նոր Զելանդիայի հետ բարեկամական հարաբերությունների խորացումը՝ հիմնված ընդհանուր ժողովրդավարական արժեքների վրա:

Լիահույս եմ, որ առաջիկայում մեր երկրների միջև փոխշահավետ համագործակցությունը կընդլայնվի, և կնախանշվեն փոխգործակցության նոր ոլորտներ:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություն, իսկ Նոր Զելանդիայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն»:

 

Լրահոս

Դիտել ավելին