Կարևոր իրադարձություններ

Հզոր երկրաշարժ՝ Թուրքիայում և Սիրիայում. կան զոհեր, վիրավորներ, փլուզված շենքեր

06 Փետրվար, 2023 10:35
Հզոր երկրաշարժ՝ Թուրքիայում և Սիրիայում. կան զոհեր, վիրավորներ, փլուզված շենքեր

Տեղական ժամանակով 04.17-ին, Թուրքիայի Գազիանթեփ քաղաքի մերձակայքում 7,8 մագնիտուդով ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել։

Այն զգացվել է երկրի 6 շրջաններում։

Թուրքական իշխանությունները հայտնել են մոտ 76 զոհի ու 440 վիրավորի մասին։

Թուրքիայի ՆԳ նախարարը հայտնել է, որ երկրաշարժից 10 քաղաքներ են տուժել, փլուզվել են մի շենքեր։

Երկրաշարժին հաջորդել է առնվազն 22 հետցնցում, որոնցից ամենահզորը՝ 6.6 մագնիտուդով:

Թուրքիայի հարավ-արևելյանՀաթայ նահանգում պայթյուն է որոտացել գազամուղ խողովակաշարում, որից հետո հրդեհ է բռնկվել։

Երկրաշարժը զգացվել է նաև Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում։

Ինչպես հայտնում են ՌԻԱ Նովոստին, ուժեղ ավերածություններ են նկատվել նաև հարևան Սիրիայում։

Երկրաշարժի հետևանքով 110 մարդ մահացել է, 516-ը՝ տուժել։ 
 
 

 

 

Լրահոս

Դիտել ավելին