Կարևոր իրադարձություններ

Մի շարք շրջաններում ձյուն է տեղում. կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ

06 Փետրվար, 2023 10:10
Մի շարք շրջաններում ձյուն է տեղում. կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Ամասիա-Բերդաշեն ավտոճանապարհը փակ է:

Սպիտակի ոլորանները դժվարանցանելի է բեռնատարների համար։

Դժվարանցանելի են Գյումրի-Ամասիա և Լանջիկ-Թալին (բուք) ավտոճանապարհները:

Արթիկ-Ալագյազ և Արագածոտնի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Շիրակի, Տավուշի մարզերում, Ապարան, Թալին,  Աշտարակ, Հրազդան, Չարենցավան, Սպիտակ, Ստեփանավան, Վանաձոր, Մասիս, Արտաշատ քաղաքներում և Բաղրամյանի տարածաշրջանում տեղում է ձյուն։

Վարդենյաց լեռնանցքում մառախուղ է։

 

Լրահոս

Դիտել ավելին