Կարևոր իրադարձություններ

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա

05 Փետրվար, 2023 22:44
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա

ՆԳՆ ՓԾ տնօրենի կարգադրությամբ փետրվարի 5-ին, ժամը 11:00-ից 19:00-ն եղանակային պայմաններից ելնելով, հանրապետության տարբեր ավտոճանապարհներին փրկարարների կողմից իրականացվել է հերթապահություն: Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ-ի փրկարար ծառայությունից։

Մասնավորապես՝ Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում, «Չայնիի ոլորաններ» կոչվող հատվածում, Դիլիջանի ոլորաններում, Աշտարակ-Արտաշավան, Երևան-Սևան, Երևան-Իջևան ավտոճանապարհներին։

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա:

 

Լրահոս

Դիտել ավելին