Կարևոր իրադարձություններ

Հրդեհ՝ Երևանի արագ սննդի կետերից մեկում

05 Փետրվար, 2023 20:44
Հրդեհ՝  Երևանի արագ սննդի կետերից մեկում

Փետրվարի 5-ին, ժամը 18։48-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Բաշինջաղյան փողոցում այրվում է խանութ։ Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ-ի փրկարար ծառայությունից։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Բեկնազարյան փողոցում գտնվող արագ սննդի կետում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:52-ին, մարվել՝ 19։00-ին։ Այրվել է մեկ ճարպաջեռոց և ջերմահարվել՝ հարակից պատի երեսպատումը։

 

Լրահոս

Դիտել ավելին