Կարևոր իրադարձություններ

Դուբայում աքսորի մեջ մահացել է Պակիստանի նախկին առաջնորդը

05 Փետրվար, 2023 19:17
Դուբայում աքսորի մեջ մահացել է Պակիստանի նախկին առաջնորդը

Ինչպես գրում է BBC-ն, Դուբայի հիվանդանոցներից մեկում մահացել է Պակիստանի նախկին նախագահ, գեներալ Փերվեզ Մուշարաֆը, ով իշխանության էր անցել 1999 թվականի հեղաշրջման արդյունքում։ Մուշարաֆը 79 տարեկան էր։

Նշվում է, որ 2008 թվականին Մուշարաֆը պարտություն է կրել ընտրություններում,որից վեց ամիս հետո լքել է երկիրը։ Ապա որոշ ժամանակ անց նա վերադարձել է և կրկին փորձել զբաղեցնել նախագահի պաշտոնը, սակայն ձերբակալվել է։

Նրան մեղադրել են պետական դավաճանության մեջ և հեռակա դատապարտել մահապատժի, սակայն մեկ ամիս չանցած՝ դատարանի որոշումը չեղարկվել է: 

Ապա՝ 2016 թվականին, նա կրկին լքել է Պակիստանը,մեկնել է Դուբայ, քանի որ պետք է բուժում ստանար այնտեղ, և այդպես էլ մնացել է Դուբայում մինչև կյանքի վերջը, քանի որ վերադարձի իրավունքից զրկված է եղել:

Աղբյուրի հաղորդմամբ, Մուշարաֆի մահվան մասին հայտարարության մեջ Պակիստանի բանակի պաշտոնյաները հայտնել են իրենց «անկեղծ ցավակցությունը»:

 

Լրահոս

Դիտել ավելին