Կարևոր իրադարձություններ

Կայացել է «Գովք անմահ հերոսներին» գրքի շնորհանդեսը (լուսանկարներ)

05 Փետրվար, 2023 17:55
Կայացել է «Գովք անմահ հերոսներին» գրքի շնորհանդեսը (լուսանկարներ)

Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը, Անի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արման Սարիբեկյանի, մարզային ու համայնքային իշխանության ներկայացուցիչների հետ այսօր ներկա է գտնվել Ալինա Մխեյանի «Գովք անմահ հերոսներին» գրքի շնորհանդեսին, որն անցկացվել է Լանջիկի մշակույթի տանը։ Այս մասին հայտնում են Շիրակի մարզպետարանից։

Ողջունելով ներկաներին՝ Շիրակի մարզպետը նշել է.

«Անչափ հուզիչ է մասնակցել մի գրքի շնորհանդեսի, որը մեր անմահ հերոսների մասին է պատմում։ Ալինան գովեստի ու երախտիքի արժանի աշխատանք է կատարել, քանզի Հերոսներն անմահ կլինեն, եթե նրանց մենք հիշում ենք, խոսում նրանց մեծ սխրանքների մասին։

Մենք բոլորս պարտք ունենք՝ ապրելու, արարելու և շենացնելու մեր երկիրը՝ հանուն նրանց հիշատակի, նրանց անգնահատելի զոհաբերության։ Փառք հայրենիքի համար ամենաթանկը` կյանքը, զոհած մեր հայորդիներին, խոնարհվում եմ նրանց հիշատակի ու նրանց ծնողների, ընտանիքների առջև»։

«Գովք անմահ հերոսներին» գիրքը փաստավավերագրական, գեղարվեստական ժողովածու է՝ նվիրված 44֊օրյա պատերազմում զոհված հերոսներից 100 անմահ քաջորդիների հիշատակին։

Գրքում հերոսների կենսագրական տվյալներն են, նրանց մասին բանաստեղծություններ և իրապատումներ, որոնք հեղինակին են հանձնել հայրենիքի համար կյանքը զոհաբերած հերոսների հարազատները։

 

 

Լրահոս

Դիտել ավելին