Կարևոր իրադարձություններ

Մխչյան-Երևան ճանապարհին մերկասառույցի պատճառով վթարներ են եղել

05 Փետրվար, 2023 15:29
Մխչյան-Երևան ճանապարհին մերկասառույցի պատճառով վթարներ են եղել

Արդեն մի քանի ժամ է, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Մխչյան-Երևան ավտոճանապարհի՝ մոտ 20 կմ-անոց հատվածում։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ճանապարհը սպասարկող ճանշինականների անգործության հետևանքով ավտովթարներ են տեղի ունեցել։ 

Բարեբախտաբար, տուժածներ չկան։ 

Տեղում միայն աշխատում են օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ։ 

Վթարների հիմնական պատճառը ճանապարհը սպասարկող ճանշինի ոչ սրտացավ մոտեցումն է, քանի որ մերկասառույցով ճանապարհը չի մշակվել աղ ու ավազով։ 

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին