Կարևոր իրադարձություններ

Սա հերթական դատարկ առիթն է մարդկանց ուղեղը լվանալու համար. Սամսոնյանը՝ «Էրիվան» անվան քննարկումների մասին

05 Փետրվար, 2023 11:41
Հեղինակ՝ Անի Սամսոնյան
Սա հերթական դատարկ առիթն է մարդկանց ուղեղը լվանալու համար. Սամսոնյանը՝ «Էրիվան» անվան քննարկումների մասին

ԱԺ նախկին պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Անի Սամսոնյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Առավոտյան ծանոթներիցս մեկն ուղարկել է ԲիԷլլա մսամթերքի «Էրիվան» անվանումով պրոդուկտը և զայրացած ասում է` «Տես ուր ենք հասել»:

Պարզվեց այս թեման նաև դարձել է ֆեյսբուքի և մեդիայի քննարկման առարկան:

Ուրեմն արդեն քանի տարի է Երևանի կենտրոնում գործում է «Հին Էրիվան» ռեստորանը, գործում է «Հին Էրիվան» պանդոկը, արտադրվում է «Էրիվան» կոնյակը, որից օգտվել են հարյուրհազարավոր մարդիկ և վստահ եմ՝ նաև նրանք, ովքեր այսօր շուխուր են անում այս թեմայի և «Էրիվան» բառի շուրջ:

Բայց սա հերթական դատարկ առիթն է Հայաստանի «թրքացման» թեզերի փաստեր ներկայացնելու և մարդկանց ուղեղը լվացելու համար:

«Էրիվան» անվանումը Երևանի հին անվանումներից մեկն է: Եթե կան մարդիկ, ովքեր դողէրոցքի մեջ են ընկնում սեփական պատմությունից (կապ չունի՝ ում հետ է կապված այդ պատմությունը) ուրեմն չգիտեն այդ պատմությունը և խորը բարդույթներ ունեն սեփական էթնոսի պատմության հետ:

Դադար տվեք, դուք սրանով ազգի աչքերը չեք բացում, այլ հակառակը՝ փչացնում եք առանց այդ էլ խնդիրներ ունեցող էթնոսի հոգեբանությունը:

Եթե կա մեկը, ով վախում է թրքացումից, ապա թող պրոբլեմը իր մեջ փնտրի՝ եթե վստահ չի իր հայ լինելու մեջ»:

 

Լրահոս

Դիտել ավելին