Կարևոր իրադարձություններ

Սպասվում է ձյուն, մառախուղ, նաև բուք

05 Փետրվար, 2023 10:21
Սպասվում է ձյուն, մառախուղ, նաև բուք

Հանրապետության տարածքում փետրվարի 5-6-ը, 9-ի ցերեկն առանձին շրջաններում, 7-ին, 8-ի և 9-ի գիշերը շրջանների մեծ մասում սպասվում է ձյուն և մառախուղ, լեռնային շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։

Փետրվարի 6-7-ի ցերեկը հանրապետության հովտային գոտում տեղումները սպասվում են ձնախառն անձրևի տեսքով։

Քամին արևմտյան է՝ 3-5 մ/վ, փետրվարի 6-7-ն առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 5-6-ի գիշերը կբարձրանա 5-8 աստիճանով:

Երևանում փետրվարի 5-ին, 8-ին, 9-ի գիշերը սպասվում է ձյուն և մառախուղ:

Փետրվարի 6-7-ը սպասվում է թաց ձյուն և ձնախառն անձրև։ Փետրվարի 9-ի ցերեկն սպասվում է առանց տեղումների եղանակ։

Փետրվարի 6-7-ը սպասվում է քամու ուժգնացում՝ 12-15 մ/վ։

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին