Կարևոր իրադարձություններ

Հայաստանի բռնցքամարտի չեմպիոնները հայտնի են

05 Փետրվար, 2023 00:09
Հայաստանի բռնցքամարտի չեմպիոնները հայտնի են

Երևանի «Դինամո» մարզահամալիրում 5-օրյա պայքարից հետո ավարտվել է բռնցքամարտի Հայաստանի առաջնությունը, որին 13 քաշային կարգերում մասնակցում էին մարզիկներ Երևանից և մարզերից:

Հայաստանի առաջնությանը  մասնակցում էին ազգային հավաքականի բոլոր անդամները, բացի Հովհաննես Բաչկովից և Նարեկ Մանասյանից:

Տղամարդկանց առաջնությանն այս տարի մասնակցում էր 95 մարզիկ, կանանց առաջնությանը՝ 14 մարզուհի:

Հայաստանի տղամարդկանց առաջնության չեմպիոններն են`

Բարեղամ Հարությունյան՝ 48 կգ,
 
Ռուդոլֆ Գարբոյան՝ 51 կգ,
 
Հենրիկ Սահակյան՝ 54 կգ
 
Արթուր Բազեյան՝ 57 կգ,

Արթուր Ղազարյան՝ 60 կգ,

Արթուր Շախպազյան՝ 63,5 կգ,

Արարատ Հարությունյան՝ 67 կգ,

Զավեն Գալստյան՝ 71 կգ,

Վախթանգ Հարությունյան՝ 75 կգ,

Համբարձում Հակոբյան՝ 80 կգ,

Ռաֆայել Հովհաննիսյան՝ 86 կգ,

Անուշավան Մխիթարյան՝ 92 կգ,

Դավիթ Չալոյան՝ 92+ կգ։

Կանանց առաջնության չեմպիոններն են․

Գայանե Տեր-Բարսեղյան՝ 48 կգ,

Անուշ Գրիգորյան՝ 52 կգ,

Տաթևիկ Խաչատրյան՝ 57 կգ:

 

Լրահոս

Դիտել ավելին