Կարևոր իրադարձություններ

Որոշ քաղաքներում ձյուն է տեղում, որոշ ճանապարհներ էլ դժվարանցանելի են

04 Փետրվար, 2023 22:05
Որոշ քաղաքներում ձյուն է տեղում, որոշ ճանապարհներ էլ դժվարանցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Մաստարա-Լանջիկ ավտոճանապարհը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, իսկ Վարդենյաց լեռնանցքը (անվաշղթաների կիրառման դեպքում) և Սպիտակի ոլորանները՝ բեռնատարների համար։

Աշտարակի, Ապարանի, Թալինի տարածաշրջաններում և Աբովյան, Հրազդան, Չարենցավան քաղաքներում տեղում է ձյուն։

Տիգրանաշենի ոլորաններում և Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

 

Լրահոս

Դիտել ավելին