Կարևոր իրադարձություններ

Խոստանում եմ՝ կունենանք քո սրտում ապրող կարոտին համարժեք պետություն. Աննա Հակոբյանը շնորհավորել է հերոս Գոռի մայրիկին

04 Փետրվար, 2023 18:02
Հեղինակ՝ Աննա Հակոբյան
Խոստանում եմ՝ կունենանք քո սրտում ապրող կարոտին համարժեք պետություն. Աննա Հակոբյանը շնորհավորել է հերոս Գոռի մայրիկին

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան էջում ծննդյան օրվա առթիվ շնորհավորել է  44-օրյա պատերազմի առաջին օրն անմահացած Գոռ Մելքոնյանի մայրիկին։ Նա մասնավորապես գրել է․

«Լիլյա ջան,

Կներես ինձ։ Նախ՝ կներես, որ իրար հետ չենք հիմա։

Խնդրում եմ, ներես ինձ ամեն ինչի համար։ Նրա համար, որ չեմ կարողանում ասել քեզ՝ Ծնունդդ շնորհավոր։

Ես քեզ խոստանում եմ, մենք կունենանք քո սրտի մեջ ապրող կարոտին համարժեք պետություն։

Իմ հարազատ, իմ քույր, Օրհնվի քո ծնունդը»։

 

Լրահոս

Դիտել ավելին