Կարևոր իրադարձություններ

8 տարի հետախուզվողը տեղափոխվել է Հայաստան և ձերբակալվել

04 Փետրվար, 2023 19:28
8 տարի հետախուզվողը տեղափոխվել է Հայաստան և ձերբակալվել

Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության օպերատիվ խմբի կողմից փետրվարի 3-ին Աստանա-Մոսկվա-Երևան չվերթով Հայաստան է տեղափոխվել 40-ամյա Տիգրան Խ.-ն: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։

Տղամարդը 2015 թ. հոկտեմբերի 29-ից ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 179-րդ (Յուրացնելը կամ վատնելը), 178-րդ (Խարդախությունը) և 353-րդ(Դատական ակտը դիտավորությամբ չկատարելը) հոդվածների մեղադրանքով:

 

Խափանման միջոց է կիրառվել կալանքը:

 

Լրահոս

Դիտել ավելին