Կարևոր իրադարձություններ

Շարժական մամոգրաֆը մինչև մայիս կմնա Սյունիքում (տեսանյութ)

04 Փետրվար, 2023 18:25
Շարժական մամոգրաֆը մինչև մայիս կմնա Սյունիքում (տեսանյութ)

2 տարում շուրջ 17000 կին Լոռիից, Տավուշից և Սյունիքից կրծքագեղձի անվճար սքրինինգային հետազոտություն են անցել, նրանցից 170-ի մոտ հաստատվել է քաղցկեղ` նախնական փուլում: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարության լրատվական ծառայությունից։

Այս կանանց հետագա բուժումն իրականացվում է Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնում` պետպատվերով: Մասնագետները վստահեցնում` հենց այս փուլում քաղցկեղի հայտնաբերման դեպքում ապահովվում է 90 և ավելի տոկոս ամբողջովին ապաքինում:

Առողջապահության նախարարության շարժական մամոգրաֆը մինչև մայիս կմնա Սյունիքում: Մարզի 50-69 տարեկան կանայք կարող են անվճար սքրինինգային հետազոտություն անցնել իրենց բնակավայրում:

 

Լրահոս

Դիտել ավելին