Կարևոր իրադարձություններ

ՀՀ-ն պատրաստ է Նիգերիայի հետ հարաբերություններում առկա ներուժի իրացման ուղղությամբ քայլեր ձեռնարկել. նախագահ

04 Փետրվար, 2023 17:35
ՀՀ-ն պատրաստ է Նիգերիայի հետ հարաբերություններում առկա ներուժի իրացման ուղղությամբ քայլեր ձեռնարկել. նախագահ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել  Նիգերիայի Դաշնային Հանրապետության նախագահ Մուհամադու Բուհարիին՝ Հայաստանի Հանրապետության և Նիգերիայի Դաշնային Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ:

Ուղերձում մասնավորապես ասված է.

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության և Նիգերիայի Դաշնային Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ:

Հայաստանը վերահաստատում է Նիգերիայի հետ հարաբերություններում առկա ներուժի լիարժեք իրացման ուղղությամբ քայլեր ձեռնարկելու իր պատրաստակամությունը:

Վստահ եմ, որ համատեղ ջանքերով կնպաստենք փոխշահավետ համագործակցության զարգացմանն ու ընդլայնմանը երկկողմ և բազմակողմ հարթակներում՝ ի նպաստ մեր ժողովուրդների բարօրության»:

 

Լրահոս

Դիտել ավելին