Կարևոր իրադարձություններ

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում գլխուղեղի սուր իշեմիկ կաթվածի բուժման կենտրոն կբացվի

04 Փետրվար, 2023 16:34
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում գլխուղեղի սուր իշեմիկ կաթվածի բուժման կենտրոն կբացվի

Փետրվարի 6-ին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում բացվելու է գլխուղեղի սուր իշեմիկ կաթվածի բուժման կենտրոն: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։

Ախտորոշումից մինչև բուժում ու վիրահատություն, վերականգնողական փուլից մինչև երկրորդային կաթվածի կանխարգելում՝ միջազգային չափորոշինչներին համապատասխան բուժծառայությունը կենտրոնում մատուցվելու է ամբողջովին անվճար:

 

Գերժամանակակից տեխնիկայով զինված կենտրոնում աշխատելու են արտասահմանյան առաջատար կլինիկաներում վերապատրաստում անցած մասնագետները:

 

Լրահոս

Դիտել ավելին