Կարևոր իրադարձություններ

Սուրեն Պապիկյանը առանձնազրույցներ է անցկացրել ուսումնական զորամասի սպայակազմի հետ

04 Փետրվար, 2023 14:27
Սուրեն Պապիկյանը առանձնազրույցներ է անցկացրել ուսումնական զորամասի սպայակազմի հետ

Փետրվարի 4-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը շարունակել է առանձնազրույցները ՊՆ N ուսումնական զորամասի սպայակազմի հետ:
Քննարկվել են ԶՈւ արդիականացման հեռանկարները, զորքերի մարտունակության բարձրացման, մարտական պատրաստության աստիճանի ամրապնդմանն առնչվող մի շարք հարցեր: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ի մամուլի ծառայությունից։

Նախարարը սպաների հետ զրուցել է նաև նրանց սոցիալ-կենցաղային հարցերի շուրջ:


Հիշեցնենք, որ այս շաբաթ մեկնարկել են պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի շրջայցերը ՊՆ բոլոր զորամիավորումներ ու զորամասեր։
Այցերի նպատակն է տեղում ծանոթանալ ծառայության կազմակերպման ընթացքին, զինծառայողների կարգապահության և բարոյահոգեբանական վիճակին, սոցիալ-կենցաղային պայմաններին, առաջնագծի կահավորմանն ու իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքին։

 

Լրահոս

Դիտել ավելին