Կարևոր իրադարձություններ

Գետնանցումում նկարների տեղադրումը լավ գաղափար է, բայց գրված չեն հայ մեծերի անունները. Աշոտ Սարգսյան

04 Փետրվար, 2023 13:42
Հեղինակ՝ Աշոտ Սարգսյան
Գետնանցումում նկարների տեղադրումը լավ գաղափար է, բայց գրված չեն հայ մեծերի անունները. Աշոտ Սարգսյան

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Աշոտ Սարգսյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

«Մաշտոցի պուրակի մոտի գետնանցումը երևանցիների և զբոսաշրջիկների ամենաայցելվող և սիրված վայրերից մեկն է: Նույն գետնանցման աստիճանների ձախ հատվածում տեղադրված հայ մեծերի նկարները իմ կարծիքով դառձան հայկական փոքր պատմություն, շատ լավ գաղափար է, բայց նկարների մոտ գրված չեն հայ մեծերի անունները: Այդ իսկ պատճառով այսօր դիմել եմ Տաշիր ընկերությունների խմբին՝ մեր մեծերի նկարների տակ ավելացնելու նրանց անունները և գործունեությունը: Հատկապես զբոսաշրջիկները պիտի իմանան ում նկարներն են պատկերված»:

 

Լրահոս

Դիտել ավելին