Կարևոր իրադարձություններ

26 թափուր հաստիք. առողջապահության նախարարությունում կադրերի պակաս է. «Ժողովուրդ»

04 Փետրվար, 2023 09:49
26 թափուր հաստիք. առողջապահության նախարարությունում կադրերի պակաս է. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Հայաստանի պետական գերատեսչություններում կան վարչություններ եւ բաժիններ, որոնք տեւական ժամանակ է՝ թափուր են: Այս անգամ «Ժողովուրդ» օրաթերթը կանդրադառնա ՀՀ առողջապահության նախարարությանը:

Ըստ հաստիքացուցակի՝ առողջապահության նախարարը պետք է ունենա երեք տեղակալ, սակայն այս պահին մեկ հաստիք թափուր է, ինչպես նաեւ, օրենքով սահմանված երեք խորհրդականի փոխարեն, նախարար Անահիտ Ավանեսյանն այս պահին ունի մեկ խորհրդական: Ուսումնասիրելով գերատեսչության պաշտոնական կայքը՝ տեղեկացանք, որ, օրինակ, նախարարության դեղորայքային քաղաքականության բաժինը պետ չունի, եւ այն ղեկավարվում է ժամանակավոր պաշտոնակատարի կողմից: Պետ չունի եւ ժամանակավոր պաշտոնակատարով է աշխատում նաեւ ֆինանսատնտեսագիտական վարչությունը:

Ընդհանուր առմամբ, այս պահին նախարարության կենտրոնական ապարատում թափուր է 13 աշխատատեղ: Առողջապահության նախարարության պետական առողջապահական գործակալությունն այս պահի դրությամբ եւս ունի 13 թափուր հաստիք, որոնց թվում են գլխավոր ֆինանսիստների եւ ավագ մասնագետների հաստիքները»:

Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին