Կարևոր իրադարձություններ

Գալիք նստաշրջանը բավականին հագեցած կլինի. «Հրապարակ»

04 Փետրվար, 2023 08:35
Գալիք նստաշրջանը բավականին հագեցած կլինի. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է.

«ՔՊ-ն Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Էդուարդ Աղաջանյանին որոշել է փոխարինել նախկին լրագրող, հեղափոխությունից հետո պատգամավոր դարձած Սարգիս Խանդանյանով։ Նրա թեկնածությունը երեկ պաշտոնապես ներկայացվել է ԱԺ խորհրդին, եւ խորհրդարանը եկող շաբաթ մեկնարկող հերթական նիստերին փակ-գաղտնի ընտրությամբ Խանդանյանին կընտրի հանձնաժողովի նախագահ։

Գալիք նստաշրջանը բավականին հագեցած կլինի՝ ընդդիմադիր երկու պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու հարցը եւս օրակարգում է։ Բացի այդ, «Հայաստան» խմբակցությունը որոշել է փետրվարի 7-ին բանակի խնդիրների վերաբերյալ հրատապ քննարկում հրավիրել եւ պահանջել է, որ ներկա գտնվի նաեւ պաշտպանության նախարարը։ Երեկ ԱԺ խորհրդի հաստատմանը երկու տասնյակից ավելի նախագիծ է ներկայացված եղել»։

Հոդվածն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին