Կարևոր իրադարձություններ

ՄԻՊ-ի նոր թեկնածուի անուն է շրջանառվում. «Հրապարակ»

04 Փետրվար, 2023 08:00
ՄԻՊ-ի նոր թեկնածուի անուն է շրջանառվում. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է.

«ՄԻՊ պաշտոնում առաջադրումների 2-րդ տասնօրյակն է սկսվել։ Առաջին 10 օրը լրացավ փետրվարի 2-ին, սակայն ԱԺ խմբակցություններից ոչ մեկը՝ օրենքով նախատեսված կարգով, թեկնածու չառաջադրեց։ Հիշեցնենք․ նման լիազորություն ունեն ԱԺ բոլոր խմբակցությունները։ Եվս 10 օր է նախատեսում օրենքը, որ ԱԺ Մարդու իրավունքների հանձնաժողովին առաջադրվեն նոր թեկնածուներ։ Այժմ ցանկացած մեկը, որն օրենքով համապատասխանում է սույն պաշտոնի չափորոշիչներին, կարող է ինքնառաջադրվել։

Երեկ տեղեկություն կար, որ իշխանությունը բանակցում է քիչ թե շատ հեղինակություն ունեցող իրավաբան-գործիչների հետ, որ «ինքնառաջադրվեն»․ նշվում է Արամ Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցության անդամ, նախկին պատգամավոր ու նախկին նախարար Արտակ Զեյնալյանի անունը, որ նա ինքնառաջադրվի որպես անկախ թեկնածու, իսկ ՔՊ-ն պաշտպանի նրա թեկնածությունը։

Երեկ Զեյնալյանին հարցրինք՝ հնարավո՞ր է, որ ինքնառաջադրվեք։ «Չգիտեմ, ճիշտն ասած, չէ, չգիտեմ»,- ասաց նա։ Չգիտե՞ք, թե՞ չէ։ «Չգիտեմ, ինձ համար անսպասելի էր․․․»։ Իսկ եթե առաջադրվեք, ՔՊ-ի աջակցությունը կստանա՞ք։ «Եկեք նման մտավարժանք չանենք»։

Տեղեկություն կա, որ այդ պաշտոնում իրեն տեսնում է նաեւ Շիրակի նախկին մարզպետ Նազելի Բաղդասարյանը։ Նշենք, որ ի սկզբանե իշխանության թեկնածուն սոցապփոխնախարար Տաթեւիկ Ստեփանյանն էր, սակայն նրա կենսագրության մեջ ԱԱԾ-ն ինչ-որ բացեր է գտել, եւ որոշել են ձեռնպահ մնալ նրա թեկնածությունը ներկայացնելուց»։

Հոդվածն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին