Կարևոր իրադարձություններ

Հրեա ծայրահեղականները կրկին հարձակվել են Երուսաղեմի եկեղեցիներից մեկի վրա

03 Փետրվար, 2023 21:40
Հեղինակ՝ Ներսեհ Ալոյան
Հրեա ծայրահեղականները կրկին հարձակվել են Երուսաղեմի եկեղեցիներից մեկի վրա

Երուսաղեմում ժամեր առաջ երեք հրեա ծայրահեղականներ ներխուժել են «Խաչի ճանապարհի» (Via Dolorosa) երկրորդ կայանում գտնվող կաթոլիկ եկեղեցի, սուրբ խորանից Հիսուս Քրիստոսի հսկա արձանը վայր են նետել, պղծել եկեղեցին ու փորձել են այրել այն: Այս մասին հայտնում է  Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի քարտուղար Ներսեհ Ալոյանը։

Բարեբախտաբար եկեղեցու պահակը նկատել է անադեկվատ ծայրահեղականներին և մինչև Իսրայելյան ոստիկանների դեպքի վայր ժամանելը, պահակն ինքը փորձել է ձերբակալել նրանցից մեկին:

 

Ավանդության համաձայն այս եկեղեցին կառուցվել է Պիղատոսի տան տեղում, որտեղ Քրիստոսին հարցաքննելուց հետո նա հրապարակայնորեն լվաց ձեռքերն ասելով, թե ինքը Հիսուսի արարքների մեջ որևէ հանցանք չի տեսնում և պատրաստվում է ազատել նրան:

 

 

Լրահոս

Դիտել ավելին