Կարևոր իրադարձություններ

Կայացել է ՔՏՀԱ տեսչական մարմնի 2023 թվականի առաջին նիստը

03 Փետրվար, 2023 20:47
Կայացել է ՔՏՀԱ տեսչական մարմնի 2023 թվականի առաջին նիստը

Այսօր՝ փետրվարի 3-ին, տեղի է ունեցել ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի կառավարման խորհրդի՝ 2023 թվականի առաջին նիստը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ի լրատվական ծառայությունից։

Նիստը վարում էր ՔՏՀԱ տեսչական մարմնի կառավարման խորհրդի նախագահ, Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը: Նիստի օրակարգում ընդգրկված էր 5 հարց, որի առաջին հարցը՝ ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի 2022 թվականի տարեկան հաշվետվության քննարկումը և հաստատումն էր:

Տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանը խորհրդի անդամներին է ներկայացրել ՔՏՀԱ տեսչական մարմնի վերահսկողության ոլորտներում 2022 թվականին կատարված վերահսկողական միջոցառումների, իրականացված ստուգումների, դիտարկում-հետազոտությունների, ՏՄ կողմից բացահայտված իրավախախտումների, և կիրառված պատասխանատվության միջոցների, դատական գործերի, դիմում-բողոքների վերաբերյալ ընդհանուր վիճակագրությունը և վերլուծությունը, ինչպես նաև՝ իրականացված իրազեկման և խորհրդատվական միջոցառումները:

Օրակարգային բոլոր հարցերի շուրջ ծավալվեց ակտիվ քննարկում, Խորհրդի անդամների կողմից ներկայացվեցին առաջարկություններ:

Հաշվի առնելով Խորհրդի անդամների առաջարկությունները՝ ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի 2022 թվականի տարեկան հաշվետվությունը, ինչպես նաև՝ օրակարգով քննարկման դրված երեք հարցը, ընդունվեց Խորհրդի կողմից, մեկ հարց դրվեց էլեկտրոնային քվեարկության:

 

Լրահոս

Դիտել ավելին