Կարևոր իրադարձություններ

ԵԿՄ են այցելել դպրոցականները

03 Փետրվար, 2023 19:51
ԵԿՄ են այցելել դպրոցականները

Բանակի օրվա առթիվ ԵԿՄ վարչության դահլիճում բացված ցուցահանդեսը դիտելու համար վարչություն են այցելել աշակերտներ, որոնք իրենց պատանի երկրապահ դասընկերոջից լսելով ցուցահանդեսի մասին, անպայման ներկա գտնվելու ցանկություն էին հայտնել: Այս մասին հայտնում են ԵԿՄ-ից։

Ցուցահանդեսը նվիրված է Արցախյան 44-օրյա պատերազմում երկրապահ կամավորականների միության մասնակցությանը, եւ պատերազմից առ այսօր ընթացող մարտական հերթապահությանը: Երկրապահները` Ազատամարտի հաղթանակը կռողները, նույն ոգով շարունակում են պայքարը։ Նրանք միշտ զինվորի կողքին են: Իրենց կողքին`երիտասարդ ու պատանի երկրապահները:

 

ԵԿՄ վարչության նախագահը, դպրոցականների հետ հանդիպման ընթացքում ներկայացրել է Սպարապետ Վազգեն Սարգսյանի հիմնած համախմբված ու ամուր կառույցի ստեղծման ու կայացման պատմությունը, գործունեությունը:

Նրանք լսել են հետաքրքիր պատմություններ պատերազմներով անցած երկրապահներից։ Աղոթքի եւ օրհնության խոսք է ասել Տեր Ենովք քահանա Եսայանը:

Աշակերտները շրջել են ցուցասրահով, այցելել ԵԿՄ թանգարան, գրադարան:

 

 

Լրահոս

Դիտել ավելին