ՀՀ ԱԺ նախագահի որոշմամբ Դավիթ Առաքելյանը նշանակվել է ԱԺ աշխատակազմի ղեկավար։ Որոշման մեջ մասնավորապես ասվում է․
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ եւ 12-րդ մասերով, Ազգային ժողովի խորհրդի 2017 թվականի հունիսի 12-ի ԱԺԽՈ-006-Լ որոշման 1-ին հավելվածի 18-րդ կետի 1-ին ենթակետով եւ հիմք ընդունելով Դավիթ Առաքելյանի 2023 թվականի փետրվարի 3-ի դիմումը` կարգադրում եմ.
1. 2023 թվականի փետրվարի 3-ից Դավիթ Առաքելյանին ազատել Ազգային ժողովի նախագահի օգնականի պաշտոնից:
2. 2023 թվականի փետրվարի 3-ից Դավիթ Առաքելյանին նշանակել Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար»։
Ինչպես արդեն հայտնել ենք, Վահան Նարիբեկյանն ազատվել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի պաշտոնից