Կարևոր իրադարձություններ

Շիրակի մարզպետը պատասխանատուների հետ քննարկել է սուբվենցիոն ծրագրերի ընթացքը

03 Փետրվար, 2023 18:35
Հեղինակ՝ Մուշեղ Մուրադյան
Շիրակի մարզպետը պատասխանատուների հետ քննարկել է սուբվենցիոն ծրագրերի ընթացքը

Շիրակի մարզպետը ֆեյսբուքյան էջում գրել է․

«Այսօր աշխատանքային քննարկում եմ անցկացրել մարզում իրականացվող սուբվենցիոն ծրագրերի մշտադիտարկման մարզային հանձնաժողովի, Գյումրի համայնքի ղեկավարի, մարզպետարանի և համայնքապետարանի ոլորտային պատասխանատուների մասնակցությամբ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են սուբվենցիոն ծրագրերի ավարտական ակտերին և փաստաթղթային խնդիրներին, սուբվենցիոն ծրագրերի ֆինանսավորմանն առնչվող հարցեր։ Դիտարկվել են նաև Գյումրի համայնքում իրականացվող սուբվենցիոն ծրագրերում արձանագրված թերացումները, դրանց անհապաղ վերացմանն ու ձգձգումները բացառելուն վերաբերող հարցեր։

Պատասխանատուներին հորդերել եմ առավել կառուցողական աշխատանք իրականացնել, հսկողությամն մեջ լինել օբյեկտիվ, ամեն ինչ անել ինչպես շինաշխատանքների պատշաճ ու ժամանակին իրականացման, այնպես էլ դրանց ավարտից հետո փատաթղթային փաթեթների կազմման ու հանձնման համար․ «Համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերը կառավարություն-համայնք համագործակցության արդյունավետ գործիք են։ Այն ծրագրերը, որոնք իրականացվում են պետական միջոցներով պետք է ծառայեն նպատակին, կառավարության հատկացրած յուրաքանչյուր դրամ պետք է նպատակային օգտագործվի, իսկ թերացումները՝ բացառվեն»։

 

Մշտադիտարկման հանձնաժողովի անդամների և համայնքային պատասխանատուների հետ հանդիպումները կրելու են շարունակական բնույթ»։

 

Լրահոս

Դիտել ավելին