Կարևոր իրադարձություններ

ԱԺ-ում հյուրընկալվել է Եվրոպայում ԱՄՆ անվտանգության և համագործակցության հանձնաժողովի ավագ խորհրդականը

03 Փետրվար, 2023 17:47
ԱԺ-ում հյուրընկալվել է Եվրոպայում ԱՄՆ անվտանգության և համագործակցության հանձնաժողովի ավագ խորհրդականը

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Սարգիս Խանդանյանը, Մարիա Կարապետյանը, Արուսյակ Ջուլհակյանը եւ Սոնա Ղազարյանը փետրվարի 3-ին հանդիպել են Եվրոպայում ԱՄՆ անվտանգության եւ համագործակցության հանձնաժողովի (ԱՄՆ Հելսինկյան կոմիտե) ավագ խորհրդական Մայքլ Սեսիրի հետ:Այս մասին հայտնում են ԱԺ-ից։

Կարեւորելով Հայաստանում ժողովրդավարության ամրապնդումը, ինչպես նաեւ տարածաշրջանում խաղաղության հաստատումը` կողմերն ընդգծել են այդ ուղղությամբ համագործակցությունը շարունակելու իրենց պատրաստակամությունը:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են հայ-ամերիկյան բարեկամական եւ գործընկերային հարաբերությունների զարգացման հեռանկարները:

ԱԺ պատգամավորները հյուրի ուշադրությունը հրավիրել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետեւանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին, անվտանգային խնդիրներին:

Անդրադարձ է կատարվել նաեւ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին: Կարեւորվել է երկկողմ հարաբերությունների կարգավորման հարցը եւ հայկական կողմի` այս ուղղությամբ ջանքերը շարունակելու պատրաստակամությունը:
 

 
 

Լրահոս

Դիտել ավելին