Կարևոր իրադարձություններ

Նոր Հաճնի կամրջի մոտակայքում մեքենա է կողաշրջվել

03 Փետրվար, 2023 17:38
Նոր Հաճնի կամրջի մոտակայքում մեքենա է կողաշրջվել

Փետրվարի 3-ին, ժամը 09:56-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքի կամրջի մոտակայքում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից. տուժածներ չկան:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ կամրջի մոտակայքում «Opel Kadett» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վ. Վ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և հատուկ տեխնիկայի օգնությամբ դուրս բերել:

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին