Կարևոր իրադարձություններ

Արագածոտնում ապօրինաբար 26 կաղնի է հատվել

03 Փետրվար, 2023 12:20
Արագածոտնում ապօրինաբար 26 կաղնի է հատվել

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները հերթական շրջայցի ընթացքում Արագածոտնի մարզի Ապարան համայնքի Ձորագլուխ գյուղի «Գռավ» կոչվող անտառածածկ տարածքում հայտնաբերել են մինչև աճի դադարեցման աստիճանն ապօրինի հատված «կաղնի» տեսակի 26 ծառ։ Այս մասին հայտնում են տեսչական մարմնից։

Շրջակա միջավայրին հասցված վնասի չափը կազմել է 793.500 ՀՀ դրամ: Գործի նյութերն ուղարկվել են իրավապահ մարմիններին: 

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին