Կարևոր իրադարձություններ

Պատգամավորների գլխին «ստուգողներ» են նշանակվել. «Ժողովուրդ»

03 Փետրվար, 2023 08:51
Պատգամավորների գլխին «ստուգողներ» են նշանակվել. «Ժողովուրդ»

Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՔՊ-ի ներսում նոր կռվախնձոր է դարձել պատգամավորների բացակաների հարցը: Բանն այն է, որ իշխանական պատգամավորների մեծ մասը, օգտվելով հանգամանքից, որ այս օրերին նիստեր չկան, հարկ չեն համարում գալ խորհրդարան ու մասնակցել կուսակցական քննարկումներին:

ՔՊ-ականների այս պահվածքը հիմար վիճակում է դրել Հայկ Կոնջորյանին եւ Արթուր Հովհաննիսյանին, որոնց ասվել է կառավարությունից, որ ի վիճակի չեն կառավարել խմբակցությունը, համախմբել պատգամավորներին: Խնդիր է դրվել, որ արտոնյալներ չլինեն, ու բոլոր ՔՊ-ականները, անկախ նրանից՝ այդ օրը նիստ կամ քննարկում կա, թե չկա, անպայման պիտի խորհրդարանում լինեն:

 

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնեցին, որ պատգամավորների գլխին անգամ «ստուգողներ» են նշանակել, որոնք, թուղթը ձեռքին, շրջում են միջանցքներով եւ հետեւում՝ պատգամավորներից ովքեր են եկել, ովքեր՝ ոչ: Հաճախակի բացակայող պատգամավորները սկզբում խիստ նկատողություն են ստանում, իսկ շարունակելու դեպքում՝ նաեւ պատժվում:

Հոդվածն ամբողջությամբ՝  թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին