Կարևոր իրադարձություններ

Շրջափակված Արցախին ով ինչով կարողանում է, օգնում է. «Հրապարակ»

03 Փետրվար, 2023 08:00
Շրջափակված Արցախին ով ինչով կարողանում է, օգնում է. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է.

«Շրջափակված Արցախին ով ինչով կարողանում է, փորձում է օգնել: Մեկը՝ նյութական օգնությամբ, մյուսը՝ սննդով, երրորդը` խոսքով: Դեռ տարեսկզբին Մայր Աթոռը նամակ է հղել իր թեմերին` առաջարկելով աջակցել Արցախի մեր եղբայրներին: Շատ թեմերից են արձագանքել, եւ բավականին միջոցներ են հանգանակվել, որոնք առաջին անհրաժեշտության այլ ապրանքների ձեռքբերման վրա են ծախսվել եւ մեծ դժվարությամբ հասցվում են Արցախ:

Մոսկվայի հայկական եկեղեցին իր էջում գրել է. «Արցախի համար հումանիտար օգնություն կազմակերպելու Վեհափառ հայրապետի հորդորին արձագանքեցին տարբեր քաղաքներում ապրող մեր հավատավոր զավակները, 3 օրվա ընթացքում հավաքագրվեց 2 միլիոն 800 հազար ռուբլի: Գումարը փոխանցվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, որը, սակայն, բավարար է շուրջ 20 տոննա սննդամթերք գնելու համար: Սիրելի քույրեր եւ եղբայրներ ի Քրիստոս, շրջափակման ծանր պայմաններում հայտնված Արցախի մեր հայրենակիցներն ամենքիս օգնության կարիքն ունեն, եւ մենք շարունակում ենք կազմակերպել հումանիտար օգնության հավաքագրումը»:

Հոդվածն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին