Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    385
    392

  • EUR

    411
    425

  • RUB

    4,84
    5,24

Կարևոր իրադարձություններ

Կրթության ոլորտում փոխգործակցության զարգացման նպատակով ստորագրվել են հուշագրեր

02 Փետրվար, 2023 23:34
Կրթության ոլորտում փոխգործակցության զարգացման նպատակով ստորագրվել են հուշագրեր

Կրթության ոլորտում փոխգործակցության զարգացման նպատակով ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետ, գնդապետ Արթուր Երոյանը հուշագրեր է ստորագրել Երևանի պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի և Երևանի պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր Սրբուհի Գևորգյանի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ի մամուլի ծառայությունից։


Համագործակցության շրջանակում համալսարաններն իրականացնելու են ուսանողների, դասախոսների ու հետազոտողների ակադեմիական փոխանակում, վերապատրաստում, մասնագիտական պրակտիկայի, դասախոսությունների անցկացում՝ նպաստելով բարձր որակավորում ունեցող գիտական և մանկավարժական կադրերի ու մասնագետների պատրաստմանը։


Ըստ ստորագրված հուշագրերի՝ կողմերի միջև կքննարկվեն ատենախոսությունների գիտական թեմաներ, կիրականացվեն մագիստրոսական թեզերի ղեկավարում և թեմաների հաստատում, կկազմակերպվեն համատեղ գիտական կոնֆերանսներ, կհրատարակվեն համատեղ գիտական աշխատանքներ։
Հանդիպումների ընթացքում քննարկվել են նաև մեթոդական աջակցության, մասնագիտական փոխօգնության և խորհրդատվության, մագիստրոսական կամավոր աշխատանքների հնարավորությունները, համատեղ ամառային դպրոցների կազմակերպումը և այլն։

 

Լրահոս

Դիտել ավելին