Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    385
    392

  • EUR

    410,5
    424,5

  • RUB

    4,85
    5,25

Կարևոր իրադարձություններ

Պատասխանատվության ենթարկել Ալիևին. Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության հայտարարությունը

02 Փետրվար, 2023 22:21
Պատասխանատվության ենթարկել Ալիևին. Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության հայտարարությունը

Ցեղասպանագետների միջազգային ընկերակցությունը հայտարարություն է ընդունել՝ դատապարտելով Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումը: Այս մասին գրում է «Հայկական ժամանակ»-ը։

«Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության գործադիր և խորհրդատվական խորհուրդները խստորեն դատապարտում են Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումը և տարածաշրջանի բնիկ հայ բնակչության դեմ շարունակվող ագրեսիան և նախազգուշացնում հայ բնակչության դեմ ցեղասպանության վտանգի մասին։

Ադրբեջանի գործողություններն Արցախի բնակիչների մարդու իրավունքների, ինչպես նաև 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ակնհայտ խախտում են:

Ադրբեջանի կառավարությունը, որին աջակցում է իր դաշնակից Թուրքիան, երկար ժամանակ պաշտոնական մակարդակով խրախուսում էր հայերի նկատմամբ ատելությունը, անպատժելիությունը հայերի դեմ կատարված վայրագությունների համար և բազմիցս սպառնում էր մաքրել տարածաշրջանը բնիկ հայ բնակչությունից»,- նշված է հայտարարության մեջ:

Շարունակությունը՝ այստեղ։

 

 

Լրահոս

Դիտել ավելին