Կարևոր իրադարձություններ

ՀՀ բոլոր պոլիկլինիկաներն ապահովված են գրիպի քառավալենտ պատվաստանյութերով

02 Փետրվար, 2023 19:20
ՀՀ բոլոր պոլիկլինիկաներն ապահովված են գրիպի քառավալենտ պատվաստանյութերով

Սեզոնային գրիպի կանխարգելման լավագույն միջոցը պատվաստումն է: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

 

Ներկայումս, հանրապետության բոլոր պոլիկլինիկաներն ապահովված են 2022-2023 սեզոնի համար նախատեսված գրիպի քառավալենտ պատվաստանյութերով:

 
 

Սեզոնային գրիպի դեմ պատվաստումներն իրականացվում են պետական պատվերի շրջանակներում ռիսկի խմբերի և առողջ բնակչության շրջանում` առողջության առաջնային պահպանման օղակում (պոլիկլինիկա, ամբուլատորիա)` անկախ կցագրման վայրից։ Այն արդյունավետ է Հայաստանի Հանրապետությունում շրջանառվող գրիպի բոլոր շտամների համար։

 

Լրահոս

Դիտել ավելին