Կարևոր իրադարձություններ

Գրիգոր Մինասյանի հրամանով Հրանտ Աբազյանը նշանակվել է Գլխավոր հարկադիր կատարողի տեղակալ

02 Փետրվար, 2023 16:05
Գրիգոր Մինասյանի հրամանով Հրանտ Աբազյանը նշանակվել է Գլխավոր հարկադիր կատարողի տեղակալ

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի հրամանով՝ 20 տարի ՀԿԱԾ-ում աշխատած Հրանտ Աբազյանը նշանակվել է Գլխավոր հարկադիր կատարողի տեղակալ։ Այս մասին հայտնում են ՀՀ արդարադատության նախարարության մամուլի ծառայությունից։

Հրանտ Աբազյանը 1999թ.-ից աշխատել է Ծառայության Աջափնյակ և Դավթաշեն բաժնում որպես հարկադիր կատարող, զբաղեցրել է Արագածոտնի մարզային բաժնի պետի տեղակալի, Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն բաժնի պետի, ՀԿԱԾ Քաղաքացիների սպասարկման բաժնի պետի, Կոտայքի բաժնի պետի պաշտոնները:

 

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին